Այսօր առավոտյան Մոսկվան զանգվածային դրոնային հարձակման է ենթարկվել։
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ «մի քանի անօդաչու կարողացել է հասնել Մոսկվայի նավթավերամշակման գործարան»։ Նրա խոսքով՝ գործարանում այժմ «հետևանքների վերացման» աշխատանքներ են ընթանում։ Սոբյանինը չի մանրամասնել՝ ինչ վնասների մասին է խոսքը։
Սոցցանցերում տարածված կադրերում գործարանի տարածքում մեծ հրդեհ է երևում։
Անկախ ASTRA պարբերականը գրում է, որ Մոսկվայում, նավթավերամշակման գործարանից բացի, հարված է եղել նաև առնվազն մեկ բազմաբնակարան շենքի։