Զոհ Խերսոնում և Տագանրոգում՝ ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներից

Խերսոն

Ռուսաստանի դրոնային հարձակման հետևանքով Ուկրաինայի Խերսոն քաղաքում տղամարդ է զոհվել, երեք մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իշխանություններին։

Սահմանի մյուս կողմում՝ Ազովի ծովի ափին գտնվող Տագանրոգ քաղաքում ուկրաինական հրթիռի բեկորներ են ընկել բնակելի շենքի վրա։ Մարզպետ Յուրի Սլյուսարի փոխանցմամբ՝ մեկ կին զոհվել է, մեկ տղամարդ՝ վիրավորվել։ Տագանրոգում կան տարբեր արդյունաբերական օբյեկտներ և հացահատիկի տերմինալ։

Ռուսաստանի կենտրոնական հատվածում գտնվող Ռյազանն էլ ուկրաինական դրոնային հարձակման է ենթարկվել։ Մարզպետ Պավել Մալկովը հայտնել է, որ մի քանի արդյունաբերական օբյեկտներում հրդեհ է բռնկվել, վեց մարդ դիմել է բուժօգնության։

Մալկովը չի հստակեցրել, թե որ օբյեկտներն են վնասվել։ Ռյազանում գործում են խոշոր արդյունաբերական համալիրներ, այդ թվում՝ նավթավերամշակման գործարան և լոգիստիկ հանգույց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը դրական է որակել Զելենսկիի և Նեթանյահուի հետ հանդիպումներըԶելենսկին հայտնել է՝ «լավ հանդիպում» է ունեցել Թրամփի հետՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՌԴ-ն արձակել է 131 ԱԹՍ. ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 2 նավերի է հարվածների մասինԶելենսկին ժամանել է ԱՄՆ, այսօր կհանդիպի ԹրամփինԶոհեր և վիրավորներ ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներիցԹրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Զելենսկուն և Նեթանյահուին