Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ. Գալյան

Armenia- RA Minister of Justice Srbuhi Galyan presented the results achieved by the Ministry during 2025 at the RA Government, Yerevan, February 4,2026

Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ, որը ենթակա կլինի հրապարակման, այս մասին այսօրվա ասուլիսում իր ներածական խոսքում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսեց նիստերը. դրանք այսուհետ կանցկացվեն ակտիվ ռեժիմով

Նախարարն ավելի վաղ ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից:

Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է:

Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա Բաքվի գնահատմամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:

Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետի դիրքորոշումը չենք կարող հաշվի չառնել. փոխնախարարը՝ Սահմանադրության նախաբանից հռչակագրին հղումը հանելու մասինՍահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին․ Սրբուհի Գալյան«Ալիևի տնային աշխատանքը ես չեմ կատարի». Սահմանադրական բարեփոխումները դեռ չեն հասել Մայր օրենքի նախաբանինՍրբուհի Գալյանը Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստ է հրավիրել. ի՞նչ են քննարկելԻշխանության պնդմամբ՝ Սահմանադրության հարցը չպիտի դիտարկել Բաքվի պահանջների կոնտեքստում, ընդդիմությունը հակառակ կարծիքին էՄեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. արդարադատության նախարար«Մանիպուլյացիա». Մարուքյանը՝ Սահմանադրության նախագծում կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից հրաժարվելու որոշման մասին Վարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրինԱնկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ