«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը քարոզարշավի 17-րո օրը Էջմիածնում է:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս չի բացահայտում վարչապետի թեկնածուի անունը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց. «Կգա ժամանակն, անպայման կասեմ»:
Քարոզարշավի ընթացքում Ծառուկյանը պնդեց.- «8 տարի մարդկանց խաբել են, սուտ ասելով: Մարդկանց կյանքում բան չի փոխվել, որ լավ ապրեն...տույժ, տուգանքներ, պարտքեր, վարկեր, հազիվ յոլա են գնում, նայում ես մարդկանց խեղճացած պատերի տակ նստած են»:
Ասաց՝ իշխանափոխությունից հետո «դեպի լավը լուրջ փոփոխություն է լինելու».
«Բոլորն էլ հարստանալու են, մեծ գումարներ են աշխատելու, պատրաստ եղեք լավ փոփոխության»,- շեշտեց ԲՀԿ առաջնորդը:
Անդրադառնալով իր թիմակից, ԲՀԿ ցուցակով երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանավորմանն ասաց. «Թևանյանի մասին որ ասեցին՝ մարդկանց ուզում են շեղեն: Ես՝ որպես Ծառուկյան, ասել եմ՝ եթե իմ գործընկերը դավաճան, շպիոն է, ես իմ ձեռքով գնդակահարելու եմ իրեն: Իմ մասով ասեց, թե շպիոն է, եթե ապացուցեց, ես պատրաստ եմ հրապարակում կանգնեմ, թող ինձ մահապատժի արժանացնեն, բայց եթե չէ, էդ մարդկանց մոտ սուտ ասելն արդեն սովորություն է դարձել, թող էդ մարդը գա, մտնի որձ առյուծի բունն ու դուրս գա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը նախօրեին 2 ամսով կալանավորվեց: Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով, մեղքը չի ընդունում, հետապնդումն էլ համարում է քաղաքական:
Քննչականը, սակայն, պնդում է՝ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։
Ձերբակալվելուց առաջ Թևանյանը հերքել էր իրեն վերագրվող կասկածները, պնդել՝ նման կազմակերպության մասին լսած չկա:
Կալանքի հարցով նիստը դռնփակ է եղել և «Ազատությունը» հնարավորություն չի ունեցել ծանոթանալու մեղադրող կողմի հիմնավորումներին: