Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ն վնասել է Կիևում Կատարի դեսպանատան շենքը

Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիրևում, հունվարի 9,2026թ.

Ուկրաինայի վրա գիշերային հարձակումների ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքը վնասել է նաև Կիևում գտնվող Կատարի դեսպանատան շենքը, - այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Կատարի դեսպանատնից զատ, Կիևում վնասվել է 20 բնակելի շենք, առնվազն 4 զոհ կա, հայտնել է Զելենսկին:

Կիևում ռուսական հարվածների հետևանքները՝ լուսանկարներով.




ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հայտարարում է՝ «Օրեշնիկ» գերձայնային հրթիռով հարվածել է Ուկրաինային