Զելենսկին Հայաստանում է, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Զվարթնոց» օդանավակայանում Վլադիմիր Զելենսկիին դիմավորեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ունենալ Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի վարչապետերի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը։

Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: Մոսկվան, սակայն, մերժել էր առաջարկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել