Զելենսկին Ֆինլանդիային ԱԹՍ-ների գործարք է առաջարկել

Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպումներ է ունենում Հայաստան ժամանած այլ երկրների առաջնորդների հետ:

Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոնի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ Ֆինլանդիային առաջարկել է ամրապնդել երկու երկրների համագործակցությունը՝ ստորագրելով անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ պայմանագիր։

«Ուկրաինան պատրաստ է կիսվել իր փորձով»,- երևանյան հանդիպումից հետո նշել է Զելենսկին։

Ավելի վաղ Զելենսկիի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Երևանում նախատեսված են երկկողմ հանդիպումներ՝ Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի վարչապետների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սթարմերը, Քարնին, Զելենսկին և մի շարք այլ երկրների առաջնորդներ Հայաստանում ենԱնտոնիո Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ռոբերտա Մեցոլան ժամանեցին ԵրևանՊետական այցով Մակրոնը Հայաստանում է