Զելենսկին առաջարկել է վարչապետի առաջին տեղակալին նշանակել պաշտպանության նախարար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է վարչապետի առաջին տեղակալ Միխայիլ Ֆյոդորովին նշանակել պաշտպանության նոր նախարար:

Ֆյոդորովը զբաղեցրել է նաև թվային փոխակերպման նախարարի պաշտոնը: Նրա նշանակումը պետք է հաստատի խորհրդարանը: Հաստատվելու դեպքում նա այս պաշտոնում կփոխարինի Դենիս Շմիգալին։

Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում ասել է, որ Ֆյոդորովն ակտիվորեն մասնակցում է անօդաչու թռչող սարքերի նախաձեռնությանը և շատ արդյունավետ աշխատում է հանրային ծառայությունների և գործընթացների թվայնացման ուղղությամբ:

«Մեր ամբողջ ռազմական անձնակազմի, ռազմական հրամանատարության, ազգային զենք արտադրողների և Ուկրաինայի գործընկերների հետ միասին մենք պետք է փոփոխություններ իրականացնենք պաշտպանական ոլորտում, որոնք իսկապես կօգնեն», - հավելել է նախագահը:

Զելենսկին ասել է, որ նախարարությունը լավ արդյունքներ է ցույց տվել նախկին վարչապետ Շմիգալի ղեկավարությամբ, և որ նրան առաջարկել են կառավարությունում նոր պաշտոն:

Երեկ Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին, իսկ այդ պաշտոնում՝ Օլեգ Իվաշչենկոյին: