Ամերիկյան Starlink ընկերության արբանյակային ինտերնետ ծառայությունը դեռ չափազանց դանդաղ է գործում և ազդում է ռուսական հարձակումները կանխելու Ուկրաինայի կարողության վրա, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք հույս ունենք, որ այս սահմանափակումները կվերացվեն։ Ձմռանից առաջ Ուկրաինայում մարդկային կյանքերի և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն ուղղակիորեն կախված է դրանից», - նշել է նա։
Խոսքը մասնավորապես վերաբերում է Starlink արբանյակային կապի ռազմական տարբերակի՝ Starshield-ի արագությանը, որի հետ նախկինում ևս խնդիր էր եղել: Այս ծառայությունը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Starlink ընկերությանը: Ծառայությունն Ուկրաինային մատուցում է ԱՄՆ կառավարությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն առաջին անգամ հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կհեռանա Դոնբասից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. ԶելենսկիԶելենսկին հայտնել է, որ խնդրել է ուկրաինացի համապատասխան պաշտոնյաներին «հնարավորինս սերտորեն համագործակցել» ԱՄՆ կառավարության և Մասկի ընկերության հետ՝ խնդիրն արագ շտկելու համար: «Կարևոր է պատմության ճիշտ կողմում լինել», - ասել է նա։
Ուկրաինան Starlink-ի սովորական ծառայությունն օգտագործում է մարտադաշտում կապի համար, մինչդեռ Starshield-ն օգտագործվում է Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր որսալու համար։
Արագության սահմանափակումների խնդիրն առաջին անգամ բարձրացվել է հոկտեմբերին։ Այդ ժամանակ Իլոն Մասկն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական հայտարարություններ արեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մերց. Եվրոպան Ռուսաստանի հետ «անվտանգության ճարտարապետություն» քննարկելու կարիքը չունիՄասկը նշել էր, որ ԱՄՆ կառավարությունն է պատասխանատու, քանի որ Starshield-ը վերահսկվում է նրանց կողմից, սակայն Թրամփը հերքել էր իր մասնակցությունը կապի արագության սահմանափակմանը՝ նշելով, թե ինքը Մասկին կարգադրել է վերականգնել այն: Դրանից մեկ շաբաթ անց կապը վերականգնվեց:
Կապի խնդիրները համընկան Զելենսկիի և Թրամփի միջև լարված դիվանագիտական առճակատման հետ՝ կապված Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարվածների հետ։
Թրամփը նշել էր, որ ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով բարձրացել են նավթամթերքի և դիզելի համաշխարհային գները։ Ուկրաինան թիրախավորում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, որպեսզի ռուսական ռազմական մեքենային զրկի իր եկամտի հիմնական աղբյուրից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինայի կողմից 4000-ից ավելի օտարերկրացի վարձկան է մասնակցել պատերազմին. ՌԴ ՔԿԶելենսկին երեկ հայտարարել է, որ Ուկրաինան դժվարանում է որսալ իր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորող ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը, քանի որ «առաջնագծի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված տարածքներում Starshield տերմինալների շահագործման արագության սահմանափակումները դեռ գործում են»։
«Մեր որսացող անօդաչու թռչող սարքերը կորցնում են կապն իրենց օպերատորների հետ 160 կմ/ժ արագությամբ շարժվելիս և պարզապես չեն կարողանում հասնել ռուսական ռեակտիվ «Շահեդներին»», - գրել է նա:
Ուրբաթ էլ Զելենսկին հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից ցանցում մտցվել է մոտ 160 կմ/ժ արագության սահմանափակում, բայց միայն Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում և ոչ թե ամբողջ Ուկրաինայում։