Զելենսկին ակնկալում է Թրամփի հետ հանդիպում ամսվա երկրորդ կեսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ տանը, Վաշինգտոն, 18-ը օգոստոսի, 2026թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեպտեմբերի 20-ի սահմաններում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել է, որ նախատեսում է բարձրացնել հակաօդային պաշտպանության համակարգերի համար ամերիկյան հրթիռների մատակարարման հարցը: Ամերիկյան կողմը, ըստ նրա, արդեն գիտի՝ ինչ հրթիռներ և երբ են պետք Ուկրաինային:

Ուկրաինան ձգտում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ունենալ ձմռանն ընդառաջ, որպեսզի կարողանա դիմակայել ռուսական հնարավոր հարձակումներին:

Զելենսկին հավելել է, որ կողմերը շարժվում են «բանակցությունների եռակողմ ձևաչափի ուղղությամբ»: Ուկրաինայի նախագահը նշել է, որ այժմ չի կարող բացահայտել բոլոր մանրամասները, քանի որ Վաշինգտոնի հետ պայմանավորվել են նախ պատրաստել առաջարկները, ապա պատմել դրանց մասին հանրությանը:

Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ը այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում ձմռանն ընդառաջ լարվածության թուլացման միջոցները. ԶելենսկիՈւիթքոֆը հայտարարում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում էական առաջընթացի մասինԿրեմլը չի բացառում վերադարձը եռակողմ հանդիպումներին. ի՞նչ են քննարկել Թրամփի բանագնացները Կիևում և Մոսկվայում Զելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցը կարող է լուծվել միայն «առաջնորդների մակարդակով»Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններ սկսելԿրեմլը հայտնում է՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացների հետ հանդիպումը «կառուցողական էր» ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցում են Patriot-ների արտադրության արտոնագրի շուրջ. Ռուբիո«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆԵՄ-ն Ուկրաինային 6.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի