Զելենսկի․ «Խաղաղության հաստատմանը խոչընդոտում է Ռուսաստանը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

«Խաղաղության շուտափույթ հաստատմանը խոչընդոտող միակ ուժը Ռուսաստանն է», - այսօր Կիևում, Չեխիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։

«Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն հաստատել արդեն վաղը։ Մենք կողմ ենք, որ պատերազմն այսօր դադարի։ Ռուսական կողմը, սակայն, ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը», - պնդել է Զելենսկին՝ կրկին կոչ անելով Կիևի արևմտյան գործընկերներին ճնշում գործադրել Մոսկվայի վրա։

«Այն պահին, երբ Ռուսաստանի հանդեպ լուրջ ճնշում գործադրվի, ամեն ինչ կավարտվի», - համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան հաղորդում է Դոնբասում նոր առաջխաղացման մասինՌուսաստանը Խարկովում ոչնչացրել է խոշոր էներգետիկ օբյեկտ. քաղաքապետՈւկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին. Զելենսկին՝ ԹրամփինԿրեմլը հայտարարում է, որ Թրամփը ճիշտ է՝ Զելենսկին խոչընդոտում է խաղաղության շուրջ համաձայնագրինՈչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը. Թրամփ