Զելենսկի․ «Հուսով եմ շուտով հանդիպել Թրամփին»

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Մար-ա-Լագոյում, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 28-ը դեկտեմբերի, 2025թ.

Վլադիմիր Զելենսկին հույս ունի մոտ ապագայում հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է այսօր՝ Փարիզից Կիև վերադառնալուն պես։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ հանդիպումը կայանա Վաշինգտոնում։

Մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովի արդյունքները՝ Զելենսկին նշել է, որ դաշնակիցներից այդպես էլ որևէ հստակ պատասխան չի ստացել՝ արդյո՞ք նրանք օգնություն կտրամադրեն Կիևին, եթե ապագայում, խաղաղության պայմանագրի կնքումից հետո, Ուկրաինան կրկին ենթարկվի ռուսական հարձակման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստ են զորքեր ուղարկել ՈւկրաինաՓարիզի պայմանավորվածությունը ցույց է տալիս «կամավորների կոալիցիայի» մտադրությունների լրջությունը. ԶելենսկիԱՄՆ-ը ու Ուկրաինան «շատ ավելի են մոտենում» խաղաղության համաձայնագրին. Թրամփ