ԱՄՆ-ը պայման է դրել՝ Ուկրաինան պետք է Դոնբասից զորքերը դուրս բերի՝ անվտանգության երաշխիքներ ստանալու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ զորքերի դուրսբերումը կսպառնա ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի անվտանգությանը, քանի որ դա կհանգեցնի տարածաշրջանում ամուր պաշտպանական դիրքերի Ռուսաստանին փոխանցմանը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա. «Մերձավոր Արևելքը, անկասկած, ազդում է նախագահ Թրամփի վրա, և ես կարծում եմ, որ դա ազդում է նաև նրա ապագա քայլերի վրա։ Ցավոք, իմ կարծիքով, նախագահ Թրամփը շարունակում է ընտրել ուկրաինական կողմի վրա ճնշումը մեծացնելու ռազմավարությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին պնդում է՝ Ռուսաստանը փորձել է շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին