Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկի շրջանի վրա, զոհվել է երկու մարդ՝ 68-ամյա կին և 38-ամյա տղամարդ, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:
Զապորոժիեում նախօրեին ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 18-ամյա տղա և աղջիկ, առնվազն 11 մարդ՝ վիրավորվել, հայտնում են տեղական իշխանությունները:
Մեկ15-ամյա աղջիկ գտնվում է ծանր վիճակում, իսկ երկու երեխա բժշկական օգնության կարիք է ունեցել: «Քաղաքին հարվածել են երեկոյան, երբ մարդիկ տուն էին վերադառնում»,- հայտնել է մարզի նահանգապետ Իվան Ֆյոդորովը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սումիի մարզում ռուսական հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։