Զախարովա․ «Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը Հայաստանի ներքին գործն է»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

«Որևէ կասկած չկա, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Հայաստանի ներքին գործն է», - այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դրա հետ մեկտեղ, մենք ընդգծում ենք, որ նախկինում քրեական գործեր էին հարուցվել Վանաձորի, Բերդի, Գորիսի, այլ համայնքների ղեկավարների դեմ, նրանցից ոմանք ձերբակալվել էին։ Հուսով ենք, որ նման գործընթացները դատական իշխանության և ժողովրդի միջև պառակտման, այդ համակարգի հանդեպ վստահության անկման չեն հանգեցնի։ Այդ մասին, ի դեպ, վերջերս խոսել էր նաև Հայաստանի վարչապետը՝ հայկական ժողովրդավարության ֆորումի ընթացքում», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 20-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել երկու ամսով, համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվել են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաստաբանը բացառում է, թե Գյումրիի քաղաքապետը «խոշորացույցի տակ նման գործարքների մեջ կմտներ» Վարդան Ղուկասյանը՝ «քաղհալածյա՞լ», թե՞ «կաշառք լափող»Կրկին խուզարկություններ՝ Գյումրիի քաղաքապետարանումՎարդան Ղուկասյանը կալանավորվեց, համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվեցինՎարդան Ղուկասյանին ձերբակալել են, նա մեղադրանքը չի ընդունում. փաստաբան