Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բավարարել է ռուսական կողմի խնդրանքը՝ ազատ արձակելով ամերիկյան իշխանությունների կողմից հունվարի 7-ին Ատլանտյան օվկիանոսում կալանված Marinera (նախկին Bella1) լցանավի անձակազմի երկու ռուս անդամներին։
Սպիտակ տունը Զախարովայի հայտարարությունը դեռ չի մեկնաբանել։
Ամերիկյան ռազմածովային ուժերն ու ծովային հետևակը Marinera նավը կալանել էին Վենեսուելայում արդյունահանված նավթի անօրինական վաճառքում ներգրավված լինելու համար։ Պաշտոնական Մոսկվան դատապարտել է լցանավի առգրավումը: