Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի տվյալներով՝ հունիսի 10-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանն, այդ թվում՝ թևավոր հրթիռներ կրող ինը նավ է պահում Սև և Ազովի ծովերում։
Ըստ այդ տվյալների՝ Սև ծովում կա մեկ ռուսական նավ, իսկ Ազովի ծովում հերթապահում է ութ նավ։
Բացի այդ, ռազմածովային ուժերը հայտնել են, որ Միջերկրական ծովում էլ «Կալիբր» թևավոր հրթիռներ կրող երկու ռուսական նավ կա։
Ապրիլին Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարեցին, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական Սևծովյան նավատորը կորցրել է իր նավերի մոտ մեկ երրորդը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիևը հաղորդում է ռուսական պարեկային նավ խոցելու մասին, ռուսները շարունակում են գրոհելԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինայից հաղորդում են Սև ծովում ռուսական դեսանտային նավ խոցելու մասին, Մոսկվան չի մեկնաբանում