Ըստ Մեդվեդևի՝ արևմտյան միջամտությունը ՀՀ վերջին ընտրություններին «աննախադեպ» էր

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «աննախադեպ» է որակել հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին «արևմտյան միջամտությունը», փոխանցում է TACC գործակալությունը։

Նա մասնավորապես մատնանշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումը՝ համարելով, որ «իշխող շրջանակների համար ընդդիմության անցանկալի անդամների նկատմամբ ճնշման նոր փուլ» է սկսվել։

«Արևմտյան երկրների կողմից սա լիակատար լռության է արժանանում։ Նրանց միջամտությունը վերջին ընտրարշավին աննախադեպ էր», - ասել է ՌԴ երրորդ նախագահը։

Մեդվեդևի համոզմամբ՝ «Հայաստանը Արևմուտքի համար միայն գործիք է Ռուսաստանի դեմ»․ «Արևմուտքը ամենից շատ շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել բոլոր այն ուժերից, որոնք կոչ են անում առողջ հարաբերություններ պահպանել Երևանի և Մոսկվայի միջև», - նշել է նա։

Ռուս պաշտոնյան նախազգուշացրել է՝ Երևանի կողմից Ռուսաստանի հետ ավանդական կապերը խզելու ցանկացած քայլ անխուսափելիորեն լուրջ հետևանքներ կունենա հայ ժողովրդի համար։

Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին կդատի նրանց գործնական քայլերից, ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանից դեռ չեն շնորհավորել, փոխարենը՝ Մոսկվայից տարբեր պնդումներ են հնչում, թե Հայաստանում ընտրությունները խախտումներով են անցել:

Վարչապետ Փաշինյանը հունիսի 11-ին հույս էր հայտնել, որ շնորհավորանքը կստանա:

Ընտրություններին ընդառաջ Մոսկվան փաստացի տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Հայաստանի նկատմամբ՝ հորդորելով արագ կողմնորոշվել՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ գնում է Եվրոպական Միություն։ Երևանից վստահեցնում են՝ առայժմ հնարավոր է համատեղել ԵԱՏՄ անդամակցությունը և դեպի ԵՄ ձգտումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն դադարեցրել է Հայաստանի բոլոր ձկնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումները «Եթե ԵԱՏՄ-ում ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունը գոյություն չունի». Փաշինյան«Բոնժուղ մսյո. հետո ո՞նց ասեմ՝ ծաղիկ ունեմ»․ փոքր ջերմոցատերերը նոր գնորդ են փնտրումՌուսաստանում մուտքի արգելքի վերացումն էլ հայ բեռնափոխադրողների խնդիրը չի լուծում Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվելԵրևանը կաջակցի դեպի ԵՄ և այլ երկրներ արտահանմանը, Մոսկվան նոր սահմանափակումներ է կիրառում Վարչապետ Փաշինյանին չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը