ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական սրման ազդեցությամբ կրթական հաստատությունների, աշակերտների և կրթության ոլորտի աշխատակիցների վրա։ Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա իրականացված հարձակումից հետո հայտարարություն է տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ընդգծելով, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ աշակերտներ։
«Սովորելու համար նախատեսված վայրում երեխաների սպանությունը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում դպրոցներին տրված պաշտպանության լուրջ խախտում։ Կրթական հաստատությունների դեմ հարձակումները վտանգում են աշակերտներին և ուսուցիչներին և խաթարում կրթության իրավունքը։
Իր մանդատի շրջանակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2601 (2021) բանաձևին համապատասխան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցնում է բոլոր կողմերի պարտավորությունը՝ պաշտպանել դպրոցները, աշակերտներին և կրթության ոլորտի աշխատակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։
Իրանական աղբյուրների տվյալներով՝ դպրոցում զոհերի թիվը անցել է 150-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի