Ազգային ժողովի փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը անվտանգության աշխատակիցներին կոչ արեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին հանել նիստերի դահլիճից՝ պարբերաբար ընդդիմադիր պատգամավորին նկատողություն անելով, որ տեղից չխոսի:
Խորհրդարանական ընդդիմությունն էլ բողոքում է նրանից, որ ընդդիմադիր պատգամավորների ամեն մի ելույթից հետո իշխանական փոխխոսնակները մեկնաբանություններ են անում:
Ղազինյանն դուրս եկավ նիստերի դահլիճից, դուրս եկան նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները:
Ինչպես «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանն ասաց՝ ի նշան իրենց դիրքորոշման են դուրս գալիս, քանի որ սա անընդունելի է իրենց համար:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը, դուրս եկավ նաև խորհրդարանի շենքից՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը այդ գործելակերպին:
«Հայաստան» խմբակցությունից հայտարարեցին, որ կիսում են ընդդիմադիր գործընկերների տեսակետը և նույնպես շատ վրդովված են կատարվածից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կառավարության ծրագրի քննարկումը ԱԺ-ում՝ եկող շաբաթ«ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչո՞ւմ է». հարց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուինԱրեգա Հովսեփյանը՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուԼուսինե Բադալյանը՝ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ՔՊ թեկնածուԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումը լարված անցավ