Վրթանես քահանան սուր մկանային ինֆարկտ է ստացել

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բադալյանը սուր մկանային ինֆարկտ է ստացել:

Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի փոխանցմամբ՝ նրան քիչ հետո կստենտավորեն:

Քահանայի ինքնազգացողությունը վատացել էր Մայր Աթոռում:

Սուրբ Էջմիածնում այսօր ժամեր շարունակ լարված իրավիճակ էր. կաթողիկոսի հրաժարականը պահանջող բարձրաստիճան հոգևորականները հավաք էին հրավիրել, զուգահեռ վեհափառի մասնակցությամբ ժամերգություն էր ընթանում: Հավաքվել էին կաթողիկոսի աջակիցները, նրա հրաժարականը պահանջողները:

Մանրամասն՝ այստեղ