Վրաստանը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Սաակաշվիլիի և ընդդիմադիր 7 գործիչների դեմ

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ութ հայտնի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, արևմտամետ «Ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի, արդարադատության և կրթության նախկին նախարար Նիկա Գվարամիայիդեմ։ Նրանք մեղադրվում են պետության դեմ հանցագործությունների համար։

«Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, մինչ Վրաստանի կառավարությունը ընտրել էր խաղաղության պահպանման ուղին և հրաժարվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներից», որոշ ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին տեղեկություններ են փոխանցել նավթամթերքի ներմուծման և վրացական ռազմական ոլորտում տիրող իրավիճակի մասին»,- հայտարարել է գլխավոր դատախազը՝ պնդելով, թե ընդդիմադիրները «կեղծ տեղեկություններ են տարածել, թե Վրաստանի օդային տարածքը օգտագործվում է Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար»:

Մեղադրյալների մեծ մասն արդեն իսկ գտնվում է ճաղերի հետևում՝ տարբեր մեղադրանքներով։ Վրաստանի իշխող կուսակցությունը նաև դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր երեք կուսակցությունների գործունեությունը արգելելու համար։ Եվրոպայի խորհրդից զգուշացրել էին, որ այդ քայլը Վրաստանին կտանի բռնապետության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեկնածուի կարգավիճակը մնացել է միայն ֆորմալ. Եվրահանձնաժողովը՝ Վրաստանի մասին«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համարԵվրամիությունը Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բազմաթիվ եղանակներ ունիԵԽ-ը գուշացնում է․ Վրաստանում ընդդիմադիր ուժերի արգելման փորձերը կարող են հանգեցնել «միակուսակցական բռնապետության»