Վրաստանը «համբերատար» սպասում է Միացյալ Նահագների հետ հարաբերությունների վերագործարկմանը: Պաշտոնական Թբիլիսին այս մասին ակնարկում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենսն ու Ալիևն ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցինAFP-ն հիշեցնում է, որ վերջին երկու տարիներին Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ վատացել են․ Վաշինգտոնը կասեցրել է Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և պատժամիջոցներ սահմանել իշխող կուսակցության հետ կապ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին շարունակում է բաց մնալ հարաբերությունների վերականգնման համար՝ չնայած նրան, որ Վենսի Հարավային Կովկասի այցի երթուղում Վրաստանը չի ներառվել։
«Վրաստանը կսպասի որքան էլ պետք լինի, համբերատար»՝ մինչև ԱՄՆ-ը փոխի իր դիրքորոշումը»,- ասել է վարչապետ Կոբախիձեն։ Ճշտող հարցին՝ երբ կարող է այդ համբերությունը սպառվել, նա պատասխանել է՝ «երբեք»։
Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է առանց որևէ նախապայմանի քննարկել բոլոր հարցերը և վերականգնել ռազմավարական կապերը՝ հիմնվելով հստակ ճանապարհային քարտեզի վրա։
Վրաստանի և Միացյալ Նահագների մեջև հարաբերությունները սրվել են վիճահարույց օրենքների դեմ զանգվածային բողոքների ֆոնին, որոնք, ըստ քննադատների, սահմանափակում են քաղաքական ընդդիմության, մեդիայի և քաղաքացիական հասարակության գործունեությունը, ինչպես նաև «Վրացական երազանք»-ի առաջնորդների հակաարևմտյան հռետորաբանության պատճառով, որը Վաշինգտոնն ու Բրյուսելը գնահատել են որպես թշնամական և դավադրապաշտական։