Վոլգոգրադի արդյունաբերական գոտու չորս աշխատող զոհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:
«Ցավոք, Կիևի հանցավոր ռեժիմի կողմից այսօրվա հարձակման հետևանքով Վոլգոգրադի հարավային արդյունաբերական գոտու աշխատակիցների շրջանում կան զոհեր. չորսը զոհվել են, երկուսը՝ հոսպիտալացվել։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- նշել է նա:
Բացի դրանից՝ Սվետլի Յար բանվորական ավանում վնասվել են երեք հինգհարկանի բնակելի շենքերի և երիտասարդական կենտրոնի պատուհանները. տուժածներ չկան:
Երեկ երեկոյան Բոչարովը հայտնել էր, որ տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման: Նա պարզաբանել էր, որ անօդաչուի բեկորների պատճառով հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի հարավային արդյունաբերական գոտում գտնվող գործարանում և հարակից տարածքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոց է վնասվելՆոյեմբերի 13-ի գիշերը Վոլգոգրադի մարզում օդային տագնապ էր հայտարարվել, ինչից հետո Վոլգոգրադի օդանավակայանը փակվել էր թռիչքների համար:
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը Ռուսաստանի շրջաններում ռուսական զինուժը որսացել է 1198 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ռուսական զինուժն իր հերթին հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների: Կիևի Շևչենկոյի շրջանում վնասվել է հիվանդանոցի վեցհարկանի շենքը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Մեկ մարդ վիրավորվել է, փրկարարները յոթ մարդու են փրկել, ևս 30-ին անվտանգ վայր են տեղափոխել հիվանդանոցի աշխատակիցները։
Ռուսական հարվածներից զոհեր և վիրավորներ կան նաև Զապորոժիեում, Օդեսայում և Սումիի մարզում: