Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Շևչենկոյի շրջանում վնասվել է հիվանդանոցի վեցհարկանի շենքը, որտեղ հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մեկ մարդ վիրավորվել է, փրկարարները յոթ մարդու են փրկել, ևս 30-ին անվտանգ վայր են տեղափոխել հիվանդանոցի աշխատակիցները։
Ռուսական հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան նաև Ուկրաինայի այլ շրջաններում։
Սումիի մարզում անօդաչուի հարվածից երկու մարդ է զոհվել, Վիննիցայում՝ երկուսը վիրավորվել։ Վնասվել են բնակելի տներ և մանկապարտեզ։
Ռովնոյում ռուսական անօդաչուն հարվածել է բազմաբնակարան շենքի։ Վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Խարկովի մարզում էլ վնասվել են ավտոտնակներ և փոստային տերմինալ։ Տուժածներ չկան։