Վլադիմիրի մարզի Սոբինսկի շրջանում գտնվող Wildberries-Russ ընկերության պահեստային համալիրում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բռնկված հրդեհը տեղայնացվել է։ Այդ մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Ավդեևը՝ հավելելով, որ հրդեհի հետևանքով տուժել է երեք մարդ։
Ընկերությունից հայտնել են, որ մատակարարման և բեռնափոխադրումների շղթաներն արագ վերակազմակերպվել են, և ապրանքների ընդունումն ու պատվերների առաքումն այժմ իրականացվում են ընկերության այլ լոգիստիկ կենտրոնների միջոցով։
Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Քիմը ուկրաինական հարձակումները, որոնց թիրախում հուլիսի 18-ից ի վեր հայտնվել են Wildberries-ի ավելի քան մեկ տասնյակ օբյեկտներ, «ահաբեկչական գործողություններ» է որակել։
Կիևը չի թաքցնում, որ ձգտում է խափանել ընկերության գործունեությունը։
Քիմի խոսքով՝ հարձակումների հետևանքով 10 երկրում տուժել են ընկերության գործունեության հետ կապված բիզնեսները, իսկ Wildberries-ը Ռուսաստանի կառավարության հետ համատեղ աշխատում է, որպեսզի նվազեցնի իր հարթակից օգտվող վաճառողների կորուստները։