«Ազատության» տեղեկություններով՝ երեկ Հայաստան վերադարձված գերիներից Վիգեն Էուլջեքյանին տեղափոխել են Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության:
Քննչական կոմիտեից տեղեկությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում են: Գերատեսչության խոսնակ Կիմա Ավդալյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ:
Լիբանանահայ Էուլջեքյանը ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Ադրբեջանը նրան որպես ահաբեկիչ էր ներկայացնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորս գերի է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, երկու սիրիացի վարձկաններ են հանձնվել Սիրիային