Վերաքննիչը բեկանեց Միքայել սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրեց տնային կալանքը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբան Արա Զոհրաբյանը Վերաքննիչ դատարանում, Երևան, 25-ը հունիսի, 2026թ.

Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց հետ՝ նոր քննության։

Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով և դատապարտել երկու տարվա ազատազրկման։

Վերաքննիչ դատարանը վերացրեց նաև բարձրաստիճան հոգևորականի տնային կալանքը։

Վերաքննիչը մասնակի բավարարել է Աջապահյանի փաստաբանների բողոքը, որոնք պնդում էին, որ ընդդատության խնդիր կա, այսինքն՝ գործը պետք է քններ ոչ թե Երևանի, այլ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Հետևաբար՝ գործի քննությունը կտեղափոխվի Շիրակի մարզ:

Փաստաբան Արա Զոհրաբյանը «խիզախ» որակեց Վերաքննիչի որոշումը՝ հենց վերջին հանգամանքը նկատի ունենալով, նաև ընդգծեց, որ դատարանը, միևնույն ժամանակ, մերժել է Գլխավոր դատախազության բողոքը, որով պահանջվում էր երկու տարվա փոխարեն Միքայել սրբազանին ազատազրկել երկուսուկես տարով:

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ Աջապահյանի վերաբերյալ Վերաքննիչի այսօրվա որոշումը կբողոքարկեն վճռաբեկ ատյան:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վերաքննիչ դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Միքայել սրբազանի գործովՄիքայել սրբազանն 9 ամիս անց Յոթ Վերքում պատարագի մասնակցեցՄիքայել սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա պատարագի մասնակցելՇիրակի թեմի առաջնորդը վերադարձավ իր կեցավայր. նրան արգելված է պատարագի մասնակցել8-ամսյա անազատությունից տնային կալանք. Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել պատարագիՄիքայել արքեպիսկոպոսը պահանջում է արդարացնել իրեն, դատախազությունը՝ նրա ազատազրկումը կես տարով երկարացնել