Վենսը Իսլամաբադ չի մեկնի․ Թրամփ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի գլխավորի ամերիկյան պատվիրակությունը Իրանի հետ սպասվելիք բանակցություններում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Միակ պատճառն անվտանգությունն է», - ABC-ի եթերում ասել է Թրամփը՝ հավելելով, որ «Ջեյ Դին հրաշալի է»։

Նախագահն այլ մանրամասներ չի փոխանցել։

Սոցցանցում Թրամփը գրել էր, որ ամերիկացի բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ։

Նախորդ շաբաթավերջի իսլամաբադյան բանակցությունների ժամանակ Վենսն էր գլխավորում ԱՄՆ պատվիրակությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

21-ժամյա բանակցություններում Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության չեն հասել