Հայտնի է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերի ժամանակցույցը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը: ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, «Ազատության» թղթակցին է փոխանցել Վենսի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենսի այցը Երևան․ խոսվում է միջուկային էներգիայի, հանքանյութերի և TRIPP նախագծի մասինԵրևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենսը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան. ԱՄՆ-ն առաջ է մղում խաղաղության, առևտրի և օգտակար հանածոների ռազմավարությունըՊետդեպարտամենտը նախօրեին հայտնեց նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին այցելելու է Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը: Պետդեպից նշվում է, որ նրա այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») առաջխաղացմանը: