Վենս․ «Իրանցիների հետ գործ ունենալը դժվար է»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս, արխիվ

«Իրանցիների հետ գործ ունենալը դժվար է», - Fox News-ի եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ հենց իրանցի պաշտոնյաների «ծայրահեղ դժվար մարդիկ» լինելու հանգամանքով բացատրելով Թեհրանի հետ բանակցությունների ձգձգումը։

«Իրանը շատ մասնատված կառավարման համակարգ ունի։ Այնտեղ կան մարդիկ, որոնք ցանկանում են ավարտել պատերազմը։ Նույն համակարգի ներսում, սակայն, կան մարդիկ, որոնց կարելի է խելահեղ արմատականներ անվանել։ Պատերազմի շարունակությունը հենց նրանց ցանկությունն է», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին պնդել էր, թե երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ «շատ լավ քննարկումներ» են անցկացվել, միաժամանակ սպառնալով Իրանին «շատ կոշտ» հարված հասցնել, եթե համաձայնության չհասնեն։ Նա վստահեցրել էր, որ Հորմուզի նեղուցը շուտով բաց է լինելու նավարկության համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ երեկ հայտարարեց, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման շուրջ բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի կնքմանը։

Այդուհանդերձ, օգոստոսի 3-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր՝ Իրանը ներկայումս բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբիոն և Միլիբենդը քննարկել են Ուկրաինայի, նաև Հորմուզի նեղուցի հարցերըՓեզեշքիանը հայտարարել է՝ Խամենեիի հետ հաղորդակցությունն «այս պահին շատ բարդ է»«Նպատակ չունեմ մարդկանց սպանել և լիովին կործանել ամեն ինչ»․ ԹրամփԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցի նավային երթուղու կոորդինատներըԱՄՆ-ն և Իրանը Հորմուզի շուրջ կարող են համաձայնության գալ այսօր կամ վաղը․ Բեսենթ Թրամփը հայտնել է՝ երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ բանակցություններ են ընթացել