Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 589-ի, մոտ 3000 մարդ վիրավորվել է, այսօր հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։
Նա նաև նշել է, որ երկրաշարժերից հետո կառավարությունը որոշել է Լա Գուայրա նահանգում վերահսկողությունը հանձնել բանակին:
Վենեսուելայի հյուսիսում և կենտրոնական հատվածում հունիսի 24-ին երկու ուժեղ երկրաշարժ գրանցվեց: Reuters-ի փոխանցմամբ՝ առաջին՝ 7,2 մագնիտուդով ցնցումից մեկ րոպե չանցած տեղի է ունեցել երկրորդը՝ 7,5 մագնիտուդով։