Վենեսուելայի նախագահն ու նրա կինը տեղափոխվում են Նյու Յորք. Թրամփ

Վենեսուելայի նախագահն ու նրա տիկինը տեղափոխվում են Նյու Յորք, «Ֆոքս նյուզ» հեռուստաալիքին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը:

Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը, ըստ ԱՄՆ նախագահի, Վենեսուելայից դուրս են բերել ուղղաթիռով և տեղափոխվել նավի վրա, որով էլ նրանք կժամանեն Նյու Յորք:

Թրամփը, խոսելով Վենեսուելայում այսօր իրականացված ամերիկյան հարվածների մասին, ասել է, որ դրանք մի քանի օր առաջ պետք է լինեն, սակայն հետաձգվել են եղանակի պատճառով:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է «շատ ակտիվորեն մասնակցել» Վենեսուելայի նավթային արդյունաբերությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելային. նախագահին Նյու Յորք են տեղափոխում