Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հանրապետության օրվա կապակցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր:
Իրեն գահից հեռացնելու՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մտադրության մասին հարցերը Վեհափառն անպատասխան թողեց:
Գարեգին Երկրորդի ու մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ ծավալած շուրջ մեկ տարվա պայքարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում է ամրագրել Վեհափառին հեռացնելու իր պլանը՝ ընտրողներին ներկայացնելով ճանապարհային քարտեզը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ժողովրդի ձայնով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը». Փաշինյանն ընտրություններով մտադիր է նաև կաթողիկոսի հարցը լուծելԱմենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ, որում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մասնավորապես ընդգծել է. - «Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»։