Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, պնդում է վարչապետը

Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն՝ իրավապահներն են բացահայտել այդ դեպքը, գործադիրի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մի քանի անգամ պնդեց՝ իրավապահներն են բացահայտել, «բա դուք որտեղի՞ց եք իմացել» հարցադրմամբ:

«Ազատությունն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարին: Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը՝ մինչև այն պահը, երբ այդ մասին սկսել են գրել լրատվամիջոցները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձ է ձերբակալվելՎեդիում անչափահաս քույրերին վերաբերող դեպքով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Առերեսում՝ դեռահասների նկատմամբ սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անցԳլխավոր դատախազը հայտնեց, որ Վեդիի դեպքը եզակի չէ, նման դեպքեր արձանագրվել են նաև այլ մարզերումԱռերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթակվել է սեռական բռնության Սեռական բռնություն դեռահասների նկատմամբ. բռնարարներն ազատության մեջ են