Վաշինգտոնը կարևորում է Ադրբեջանի դերը՝ էներգետիկ շուկաներում

Ադրբեջանի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակությանը։ Բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում մասնակցել է էներգետիկ համագործակցությանը նվիրված հերթական համաժողովին, ինչպես նաև փոխանցել ԱՄՆ նախագահի ուղերձը։

«Տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս հարցի շուրջ արդյունավետ քննարկումներին, որոնք նախատեսված են հունիսին», - գրել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը նաև վստահություն է հայտնել, թե «միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարգավաճումը և կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իլհամ, դու հզոր ես». Թրամփ

Պետդեպարտամենտի պաշտոնյան ընդգծել է՝ այս ուղերձը ցույց է տալիս Ադրբեջանի նախագահի «առաջնորդող դերը համաշխարհային էներգետիկ շուկաներին վերաբերող հարցերում»։

Հանդիպմանը կողմերը նաև շեշտել են, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների ջանքերի շնորհիվ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները մտել են զարգացման նոր փուլ։