Մատչելիության հղումներ

«Իլհամ, դու հզոր ես». Թրամփ

ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ երկարաձգել է 90-ականներին ընդունված 907 բանաձևի սահմանափակումների սառեցումը, ինչը հնարավորություն կտա Բաքվին այս տարի էլ ուղղակի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Թրամփը փաստաթուղթը մակագրել է «Իլհամ, դու հզոր ես» գրությամբ։

«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել հուշագիրն ինձ ուղարկելու, ինչպես նաև Ձեր անձնական նամակի ու բարի խոսքերի համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այս նշանակալի քայլը», - սոցիալական ցանցերում գրել է Իլհամ Ալիևը։

1992 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, ընդունված բանաձևը արգելում էր ԱՄՆ բյուջեից աջակցություն տրամադրել Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, Միացյալ Նահանգների նախագահները պարբերաբար սառեցրել են այդ արգելանքը։

Անցած ամիսներին, հատկապես՝ 2025-ի օգոստոսին Սպիտակ տանը ստորագրված համաձայնագրերից հետո, Բաքուն կոչ է անում Վաշինգտոնին ընդհանրապես չեղարկել այդ բանաձևը։

«Այդ դրույթը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին», - այս տարեսկզբին Washington Times թերթի հետ զրույցում ասել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

XS
SM
MD
LG