Վարշավան որոշում կընդունի, որով կկարողանա օգտվել SAFE պաշտպանական ֆինանսավորման ծրագրից

Վարշավա, Լեհաստան

Լեհաստանի կառավարությունը պատրաստվում է որոշում ընդունել, որի շնորհիվ կկարողանա ծախսել Եվրամիության SAFE պաշտպանական ֆինանսավորման ծրագրի որոշ միջոցներ՝ չնայած, որ նախագահը վետո էր դրել օրենքի վրա։

«Կառավարության նիստի ընթացքում որոշում կընդունվի, որի հիման վրա մենք վերջնական տեսքի կբերենք Լեհաստանի զինված ուժերի ծրագիրը», - նախարարներին ասել է Դոնալդ Տուսկը։

Վարշավան դարձել է Եվրամիության՝ Եվրոպայի զինված ուժերի ամրապնդմանն ուղղված 150 միլիարդ եվրոյի արժողությամբ Security Action for Europe (SAFE) նախաձեռնության ամենամեծ շահառուն։ Սակայն ծրագիրը Լեհաստանում բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ ազգայնականները դեմ են պաշտպանության ոլորտում Բրյուսելի ներգրավմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարշավան՝ SAFE նախաձեռնության ամենամեծ շահառուն. ծրագիրը Լեհաստանում բուռն քննարկումների առիթ է դարձել