Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում, արխիվ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամիս ժամկետով:

Հանրային մեղադրողը կալանքը երեք ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը՝ 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ:

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը արդեն հինգերորդ ամիսն է անազատության մեջ է:

65-ամյա Ղուկասյանը մեղադրյալ է միանգամից երեք՝ կաշառք ստանալու, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործերով: Նա մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիի քաղաքապետի փաստաբանները դատարանում կրկին պնդեցին՝ Ղուկասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվումՓաստաբանները պնդում են՝ նաև Վարդան Ղուկասյանի գործով դատավորին են մոլորեցրել ու նրան ԲԿ-ի փոխարեն բանտ տարելՎարդան Ղուկասյանը դատարանից կրկին տեղափոխվեց հիվանդանոցՎարդան Ղուկասյանը հիվանդանոցից կրկին բանտ տեղափոխվեց. շտապօգնության բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել էՎարդան Ղուկասյանի փաստաբանը կրկին պնդում է՝ իր պաշտպանյալի «անձը թիրախավորված է»Ըստ Վարդան Ղուկասյանի՝ եթե իրեն են դատում, մեղադրյալի աթոռին շատ պաշտոնյաներ պիտի լինեն«Քաղաքական պատվեր է». Վարդան Ղուկասյանը ևս երեք ամիս կմնա բանտում