Վարչապետը ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, հաղորդում են նրա աշխատակազմից:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Գիշերը վարչապետի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չէր իրականացրել: Օդանավը ուղևորվել էր Սանկտ Պետերբուրգ և վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։

Առավոտյան Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի փակման պատճառով վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում