Վարչապետը խոսում է ընտրակաշառքից, փաստաբանը համարում՝ ուղիղ միջամտություն դատական գործերին

Նիկոլ Փաշինյանը գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերի կես միլիոնից ավելի ընտրողներին չորս օր առաջ մեղադրեց ընտրակաշառք վերցնելու համար, երբ նախընտրական փուլում հարուցված քրեական գործերով դատավճիռներ դեռ չկան: Փաշինյանը համարում է, որ միայն իր ուժն է մաքուր ձայն ստացել:

««Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 100 տոկսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»,- ասել է վարչապետը:

Թե ինչ են կարծում քաղաքացիները վարչապետի այս հայտարարության մասին՝ դիտեք տեսանյութում.

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա և 52 հոգի կալանավորված են, 48-ը՝ տնային կալանքի տակ: Գործերի մեծ մասը առնչվում է «Ուժեղ Հայաստան»-ին, 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս հինգ ամսվա ընթացքում 242 մարդու են մեղադրանք առաջադրել: Դատարան է ուղարկվել 14 քրեական գործ, որ պետք է քննեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է.- «Էս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք, մինչև հաջորդ ընտրությունների արդյունքներն ամփոփելը, պիտի բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն, դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության, և պետությունը պետք է արձագանքի»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը խոսելով վարչապետի հայտարարությունների մասին, ասաց.- «Վարչապետն ընդհանրապես չի կարող գնահատական տալ նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող որևէ գործի, սա ուղիղ միջամտություն է առաջինը դատական գործին, երկրորդ՝ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է»:

«Նիկոլ Փաշինյանի գնահատականը ընդդիմադիրների ընտրողների հասցեին զրպարտություն է, իսկ իրավապահ համակարգի վրա ուղիղ ճնշում այն քրեական գործերով, որ հարուցվել են այս ընտրական փուլում»,- պնդում է Տիգրան Հայրապետյանը, որ ընտրակաշառքի գործերից մեկով փաստաբան է:

«Օրինակ՝ Կամո Սեդրակյանի մասով, երբ նույն վարչապետը և ՔՊ-ական բոլոր պատգամավորները գրեթե խոսում էին, որ տեղի է ունեցել ընտրակաշառքի դեպք, Հայաստանի Հանրապետության դատարանը, Հակակոռուպցիոն դատարանը գտել էր, որ այդ գործողությունը, ինչի մեջ մեղադրում են իմ պաշտպանյալին՝ Կամո Սեդրակյանին, լիարժեք մտնում է նախընտրական քարոզչության գործողությունների մեջ: Իրենք չեն հարգում դատական ակտի հեղինակությանը, իրենք չեն ենթարկվում դատական ակտին: Եվ, փաստորեն, Հայաստանի Հանրապետության անունից կայացված դատական ակտը հենց իրենք են հեղինակազրկում»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ըստ Հայրապետյանի՝ Փաշինյանի հրապարակային պնդումներով ու սպառնալիքներով խախտվել է այս գործերով անցնող մարդկանց արդար դատաքննության իրավունքը: Առնվազն ընտրակաշառքին առնչվող գործերով արդար քննություն չկա, պնդում է փաստաբանը՝ ընդգծելով.- «Սրանից հետո դատական համակարգը չի կարող արդար լինի, միանշանակ, հիմա կարող ենք հայտարարել, որ այս երկու դեպքերից հետո, ընդ որում, սա մեկ-երկու անգամ չի եղել, բազմաթիվ անգամ կրկնվել է, խախտվել է բոլոր այդ 200 կամ 180 մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը և արդյունավետ պաշտպանության միջոցներ ունենալու իրավունքը։ Երկուսն էլ նախատեսվում են թե՛ մեր Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ծեծկռտուք, հարվածներ». ընդդիմությունն ահազանգում է ընտրությունների օրը բռնությունների մասին

Իշխանություններին առնչվող տասնյակ ընտրախախտումների մասին են ահազանգել ընդդիմադիրները, տեսանյութեր հրապարակել: «Ուժեղ Հայաստան»-ը արձանագրել է՝ ինչպես են իշող ՔՊ-ի 16 համարի քվեաթերթիկով տեղամաս մտել, իրենց՝ 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս տարել՝ ապացուցելու, որ ընդդիմադիր ուժին չեն ընտրել: Ընդդիմադիրների պնդմամբ՝ իշխող ուժի օգտին ուղղորդել են, քվեախցում հսկել ընտրությունը: Տեսանյութեր հրապարակեցին բռնությունների մասին, որ ՔՊ-ականները ընտրական տեղամասում ու տարածքում հարձակվել են իրենց վստահված անձանց վրա:

Կարապետյանի թիմակից Գոհար Մելոյանի խոսքով.- «Մի շարք տեղամասային կենտրոններում քվեատուփերը կապարակնքված չեն եղել։ Այսինքն՝ ցանկացած պահի բացել, փակել են, մեջը ինչ ուզես... կարող է աննկատ իրավիճակում լցոնում է տեղի ունեցել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ է առաջարկում

Հակակոռուպցիոն կոմիտեն, որ այս ամիսներին հիմնականում իշխող ուժի մրցակիցներին առնչվող խախտումների մասին է հաղորդել, դիմել է Արդարադատության նախարարին, որ այնպիսի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեն, որ նվազագույնի կհասցնեն այս նախընտրական փուլում բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը: Եվ, ըստ իրավապահ համակարգի՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելեն: Մի նախեձեռնության մասին էլ Ազգային ժողովի խոսնակը հայտարարեց՝ առաջիկայում մեկական տարով կխստացնեն ընտրակաշառքի պատիժը. տալու համար կազատազրկվեն 10 տարի, վերցնելու՝ 9:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից, ՔՊ-ն ստացավ 3/5. ԿԸՀ որոշումը դիտորդներն ապօրինի են որակումԱրդյո՞ք Գյուլագարակում հետընտրական հաշվեհարդար է եղել Ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ի ԱԺ անցնելու հարցը փակված չեն համարում. ընտրությունները կվիճարկեն ՍԴ-ում Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստանից» մոտ 700 հոգի է ձերբակալվել. ՄելոյանԻնչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը»