Վարչապետը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

ՀՀ վարչապետը կարևորում է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության օրակարգի շարունակական առաջմղումը և վստահ է, որ երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այսօր ընդունելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին:

Համաձայն Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Փաշինյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը՝ նշելով, որ վերջին շրջանում դրանք դինամիկ զարգանում են։

Ամերիկացի կոնգրեսականն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ ընդգծելով այդ ուղղությամբ վարչապետ Փաշինյանի անձնական դերակատարումն ու հետևողականությունը, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների և TRIPP նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ։

Այս տարվա հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր ընդունել ամերիկացի կոնգրեսականին։ Ադրբեջանի APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել էին «TRIPP միջանցքի ստեղծման հնարավորությունները՝ տարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության զարգացման տեսանկյունից»։

Համադեն ամերիկացի այն կոնգրեսական է, որը հեղինակել է Ադրբեջանի դեմ 90-ականներին սահմանված 907-րդ բանաձևի պատժամիջոցները չեղարկելու օրինագիծը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևն էլեկտրաէներգիա է առաջարկում Հայաստանին` իբրև այլընտրանք ՀԱԷԿ-ինԱլիև․ Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինիԼրացավ TRIPP-ի ստորագրման մեկ տարին. իշխանության և ընդդիմության գնահատականները տարբեր են ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոԱռաջիկայում մենք կենտրոնանալու ենք հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է. ՓաշինյանՓաշինյան-Թրամփ հեռախոսազրույց է կայացելՓաշինյանը զանգահարել է Ալիևին«Թրամփի ուղին» կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. ԼայթսթոունԱլիևը և ամերիկացի կոնգրեսականը քննարկել են «TRIPP միջանցքի ստեղծման հնարավորությունները»