Վարչապետին քննադատած քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանին Ղարաբաղի թեմայով հարց տալուց ու քննադատելուց հետո ձերբակալված Արթուր Օսիպյանին քննչականը մեղադրանք է առաջադրել միանգամից երեք հոդվածներով. խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար։

Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ՝ քննչականը Արցախից տեղահանված տղամարդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետին քննադատած քաղաքացին՝ ճաղերի հետևում. սպառնացող վարչապետը՝ անպատժելի

Իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ բառի ու արարքի համար է արցախցի Արթուր Օսիպյանը հայտնվել ճաղերից այն կողմ: Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց հետո: Հարցն այնքան էր հունից հանել Փաշինյանին, որ անցավ կոպիտ արտահայտությունների: Փաշինյանին դիմած Օսիպյանը կոշտ վիրավորանքների ու գոռգոռոցի էր արժանացել. վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել ղարաբաղյան պատերազմում:

«Ականատես» դիտորդական առաքելությունը առերևույթ չհիմնավորված և անօրինական» է որակել Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, նրան առաջադրված մեղադրանքները և կալանավորման միջնորդությունը։ Դիտորդները կոչ են արել իրավապահներին «առաջնորդվել բացառապես իրավունքի գերակայության, օրինականության և համաչափության սկզբունքներով, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական գործընթացների նկատմամբ որևէ միջամտության կամ ազդեցության տպավորություն ստեղծող գործելակերպից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». Վարչապետ«Վիրավորում է, քանի որ ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել ա». Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին«Փողոցում վազվզում է խելագար». Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Նիկոլ ՓաշինյանինԹաթոյան. Փաշինյանն ամենահամոզիչն է հաստատում, որ աղերս չունի արևմտյան արժեքների, ժողովրդավարության հետ