Չարենցավանում այսօր քարոզարշավ անցկացնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի»՝ հոգեկան առողջությունը հավաստող փաստաթուղթ հանել:
«Երեկ երեկոյան հայտնաբերեցի, որ մեր նախընտրական ծրագրում կա մի լուրջ թերություն: Մարդը վարորդական իրավունք ստանալուց, ընդամենը փոքր մեքենա քշելու համար, «փսիխոյի» թուղթ է ստանում՝ հոգեկան առողջության համար թուղթ է հանում, ժողովուրդն ասում ա՝ «փսիխո»: Հիմա պետության ղեկի մարդը, մի պետություն, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ, ևս պետք է «փսիխոյի թուղթ» հանի», - հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն:
«Մենք անպայման մեր ծրագրի մեջ մտցնելու ենք, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի թուղթ» հանել մինչև ընտրությունների մասնակցությունը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք: Ուրիշ տարբերակ պատնեշ դնելու չկա», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: