Վարչապետը և ԱՄՆ պաշտոնյան քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման հարցերը

Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքներն է փոխանցել Նիկոլ Փաշինյանին Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Նա համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետևողական իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը, ասված է ՀՀ կառավարության լրատվականի հաղորդագրությունում:

Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների և, մասնավորապես, նախագահ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8–ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղումը և գոհունակություն հայտնել դրանց ընթացքից։

Զրուցակիցները քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր՝ վստահություն հայտնելով, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում է՛լ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ն կքննարկի սեպտեմբերին Երևանում է TRIPP + առևտրային հիմնադրամը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402-ի