Այսօր խորհրդարանում անցկացված փակ, գաղտնի քվեարկությամբ Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահի օգտին քվեարկել էին 62, դեմ՝ 27 պատգամավորներ:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց:
ԱԺ նորընտիր փոխխոսնակն էլ փակեց խորհրդարանի այսօրվա նիստը:
Նախօրեին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել էր նախորդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը ըստ օրենքի հատկացված է ընդդիմությանը: «Ուժեղ Հայաստան»-ը ավելի վաղ հայտարարել է Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: