Վաղը Դավոսում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը

Վաղը շվեյցարական Դավոսում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը։

Արևմտյան մամուլի տեղեկություններով՝ Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը վաղը Դավոսում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպելու է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին։

Axios-ի լրագրող Բարակ Ռավիդի տեղեկություններով՝ կողմերը քննարկելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը պնդում է՝ Ռուսաստանը դիտարկում է կարևոր օբյեկտներին հարվածելու հնարավորությունը


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցություններից հետո պայմանավորվածության մասին չի հայտարարվել