Վաղվանից ՌԴ-ն սահմանափակումներ կմտցնի Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի վրա

Հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի (բալ, ծիրան, սալորաչիր, դեղձ, նեկտար) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը՝ պատճառաբանելով, թե խախտումներ են հայտնաբերել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ սահմանափակումների հետևանքով պղպեղով 8 բեռնատարը վերադառնում է Հայաստան․ ֆերմերների արձագանքը

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Տնտեսական պատժամիջոցների ու սպառնալիքների ֆոնին՝ Վլադիմիր Պուտինն անձամբ էր խոսել Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչապետ Փաշինյանն այսօր նորից հավաստիացնում էր, որ Հայաստանը դեռ մնալու է Եվրասիական միությունում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ. «Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում: Ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների համար«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ Հայաստանը պետք է դադարեցնի ՌԴ արտահանվող ձկան հավաստագրումըՌուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել է«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի ՀՀ-ից ներմուծվող բանջարեղենի վրա