Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու առևտրային նավի վրա, որոնցից մեկը խորտակվել է, հայտնում են բուլղարական լրատվամիջոցները, այդ թվում՝ BGNEWS-ը և Nova-ն։ Լրատվամիջոցները չեն նշում, թե ում են պատկանում անօդաչու թռչող սարքերը։
Հարվածների թիրախում են եղել Տոգոյի և Պալաուի դրոշների ներքո նավարկող նավերը: Խորտակվել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող ALFA WATAN-ը: Անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ չկան, փրկարարական գործողությունները շարունակվում են: Նավի վրա գտնվող մարդկանց թիվն անհայտ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանն իր հացահատիկի արտահանման՝ Սև ծովը շրջանցող ուղիներ է մշակում. ՊեսկովԵրկրորդ նավից՝ ABLE-ից, փրկվել է տասնութ նավաստի, նրանցից մի քանիսը վիրավոր են։ Երկու նավերն էլ հարձակման պահին եղել են Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, բայց ոչ երկրի տարածքային ջրերում։
Բուլղարական լրատվամիջոցները նշում են, որ սա անօդաչու թռչող սարքի առաջին հարձակումն է նավի վրա, որն այդքան մոտ է եղել Բուլղարիայի ափերին։ Միջադեպից հետո Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կառավարության պաշտոնյաների մասնակցությամբ։
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռևս չեն մեկնաբանել նավերի վրա հարվածները: Marine Traffic-ի տվյալների համաձայն՝ խորտակված նավը Եգիպտոսից դեպի Ռումինիա էր գնում, իսկ ABLE-ը՝ Ռումինիայից դեպի Ստամբուլ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սև ծովում բեռնատար նավ է խորտակվել․ ադրբեջանցի նավապետը և մի նավաստի զոհվել ենԵրեկ էլ Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խորտակվել էր թուրքական Royad Mammadov նավը, որն Ուկրաինայից հացահատիկ էր տեղափոխում Իտալիա։ Անձնակազմի 11 անդամի հաջողվել է փրկել, երկու նավաստի զոհվել է, հայտնում է Ռումինիայի ներքին գործերի նախարարությունը։
Միջադեպը տեղի էր ունեցել Ռումինիայի տնտեսական գոտում՝ Սֆընտու Գեորգե քաղաքից մոտ 30 ծովային մղոն հարավ։ Նավը Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո Ուկրաինայի Իզմայիլ նավահանգստից ուղևորվում էր իտալական Ռավեննա։
Վերջերս Ռուսաստանն ակտիվացրել է հարձակումները ուկրաինական նավահանգիստների, ինչպես նաև դեպի Ուկրաինա կամ Ուկրաինայից դուրս եկող նավերի վրա։ Մոսկվան պնդում է, որ սա պատասխանն է Ուկրաինայի կողմից ռուսական կամ Ռուսաստանի հետ կապված նավերի վրա հարվածներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացառել է հարվածները դադարեցնելու վերաբերյալ որևէ համաձայնություն՝ չնայած մտահոգություններին, որ Ռուսաստանից և Ուկրաինայից համաշխարհային շուկա հացահատիկի մատակարարման պակասը սովի կհանգեցնի ամենաաղքատ երկրներում։