Turkish Airlines-ը մեկնարկել է Ստամբուլ - Երևան - Ստամբուլ չվերթները

Լուսանկարը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի

Այսօր Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է ժամանել Turkish Airlines ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից:

«Զվարթնոց» օդանավակայանի հաղորդագրության համաձայն՝ չվերթի դիմավորման արարողությանը ներկա էին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, Turkish Airlines ավիաընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը և Վրաստանի ու Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն, այլ հյուրեր:

Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից դրանց հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի, ասված է հաղորդագրությունում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախիջևանին օդային հարվածներից հետո՝ Հայաստանի ԱԽ նիստ, Միրզոյան-Բայրամով, Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցներ Հույս ունենք տեսնել իրական փոփոխություններ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում. ՓաշինյանԵ՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. պաշտոնյաների արձագանքըՀայաստանի շուրջ անվտանգային միջավայրն ավելի կայուն չի եղել իր գոյության ամբողջ ընթացքում. ՓաշինյանՀայ և թուրք դիվանագետները անվճար վիզա կստանան. ի՞նչ են պայմանավորվել Հայաստանն ու Թուրքիան Ալիջանի անցակետում ակտիվ աշխատանքներ են. Իգդիրում պատրաստվում են սահմանի բացմանըՀայ-թուրքական հարաբերություններում մոտ ապագայում առաջընթաց ունենալու ենք. ՄիրզոյանԶարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին. Փաշինյան